Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դեմքի դիմակներ շոկոլադից

Դեմքի դիմակներ շոկոլադից

NEWS.am STYLE-ն առաջարկում է շոկոլադից դեմքի դիմակի մի քանի բաղադրատոմս: Այս դիմակները ձեզ կօգնեն լավացնել դեմքի գույնը եւ մաշկը դարձնել թավշյա:

 

1. Ոչ մեծ քանակությամբ գոլ ջրին ավելացնում ենք կակաո, խառնում այնքան, մինչեւ դառնա շիլա: Զանգվածը քսում ենք դեմքի մաշկին: 10 րոպե անց դեմքը լվանում ենք գոլ ջրով կամ կաթով:

 

2. 1 ճաշի գդալ կակաոն խառնում ենք 1 ճաշի գդալ վարսակի ալյուրին: Ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղր: Բոլոր բաղադրիչներին ավելացնում ենք կաթ եւ քսում դեմքին: 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում ենք:

 

3. Վերցնում ենք 2 ճաշի գդալ սպիտակ, հալեցված շոկոլադ եւ խառնում 1 ճաշի գդալ յոգուրտին (բարձր յուղայնությամբ): Քսում ենք դեմքին, 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում:

 

4. 2 թեյի գդալ կակաոն, 2 թեյի գդալ սպիտակ կավը, 2 թեյի գդալ վարսակի փաթիլները խառնում ենք, քսում դեմքին եւ 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.05.2013

Փորձենք: )

H.

08.05.2013

bayc artyoq koqni,demqi glatki kdarcni

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ